Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․
Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։
- Բառարանի օգնությամբ բացատրիր հեղեղ, խավար բառերը: հեղեղ-առատ,խավար-մութ
- Պատմիր հեղեղի մասին: Պապիկիս գյուղում մի փոքրիկ գետակ կար տաք օրերին այդ փոքրիկ գետակում փաղում էինք:Մի անգամ էլ հորդարատ անձրև եկավ այդ փոքրիկ գետակը վարարեց, հեղեղեց:Կատաղղաց ալիքները հեղեղեցին գետի ափերը:Անձրևը կտրվելուց հետո երեխաներով գնացինք կատաղած գետը տեսնելու:Գետի ալիքները դուրս են եկել ափերից և իրենց հետ բերում էին ամենինչ :Վարարած գետի ալիքները մտել էին հարեվան գուղի գետափնյա տները և իրենց հետ տանում էին փայտի կտորներ,ամաներ հին օրորցներ և այլ տնային իրեր:
- Պատմիր արևի մասին: Արևը,որին անվանում ենք արեգակ, մեր տիեզերքում ամենամեծ հավերժական վառվող աստղն է: Արևի ջերմաստիճանը հասնում է մի քանի հազար աստիճանի:Արեգակը մեր գալակտիկայի լուսատուն է, եթե արեգակը չլիներ երկրագնդի վրա կյանք չէր լինի, կտիրեր հավերժական մութ ու խավարը և հավերջական սառնամանիքը:Արեգակը սնուցում է երկրագնդի բոլոր կենդանի էակներին և բուսականությանը:Արեգակը կյանքի լուսատուն է:
- Սովորիր լավ կարդալ:
- Անգիր ենք սովորում 2 բանաստեղծություն: Ասմունքելու ենք Կոմիտաս:
Комментариев нет:
Отправить комментарий