четверг, 12 октября 2017 г.

12.10.2017 մաթեամատիկա

 Հարցական նշանների փոխարեն գրառեք ճիշտ մաթեմատիկական գործողությունները                    18 x 12 : 4 + 5 = 59
2. Հարցականի փոխարեն ի՞նչ պետք է գրել
8080 = 6
3175 = 0
2022 = 1
9919 = 3
6699 =4
3. Գտեք երեք այնպիսի բնական թիվ, որ իրար հետ բազմապատկելիս և նաև իրար գումարելիս նույն պատասխանները ստացվեն:
2 x 2 x 3 = 2 + 5 + 5
4. Հաշվիր
-99 + 88 – 77 + 66 – 55 + 44 – 33 + 22 – 11 + 0 + 5 x 11 = -550
5. Ընկերներով գնացին ձուկ բռնելուՆրաք բռնեցին յոթ ձուկ առանց գլխի, ութ ձուկ՝ առանց պոչի, և հինգ ձուկ մեջտեղից կիսվածՔանի՞ ձուկ ընկերներով բռնեցին: ոչինչ

6. Նշված բառում քանի՞ տառ կա, որ ունի միայն մեկ համաչափության առանցքՈրո՞նք են այդ տառերը:MAT

7.       7, 3, 7, 3 թվերով և մաթեմատիկական գործողությունների միջոցով ստացիր 24:

(7-3) 3/7=24


8. Իսկ դու տեսնո՞ւմ ես այստեղ քնած կենդանի ԱՅՈ

9. Երկու լուցկի ավելացնելով ստացիր ճիշտ հավասարություն

3-0=5
9-0=9

10. Ի՞նչ ես տեսնում  բադի գլուխ




среда, 11 октября 2017 г.

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇՆԱՆ ՄԱՍԻՆ

    ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇՆԱՆ  ՄԱՍԻՆ

Համո Սահյան «Ուշ աշնան երգը»
Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան...
Մնացողները կծիկեն դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:





ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ-ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրևՍտվերներն անձև
Դողում են դանդաղՊաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին

Անձրև է, աշունԻնչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն

ԱՇՈՒՆ

Դաշտ ու այգի դեղին հագան,
Ծառ ու ծաղիկ մերկացան,
Թռչունները երամ-երամ
Մեր աշխարհից հեռացան:
Օրը մռայլ, ցուրտ ու տխուր,
Բարակ անձրև է մաղում
Մեգն է պատել դաշտ ու բոլոր,
էլ մարդ չկա դաշտերում:
Չար ագռավը ծառի վրից
Ձմռան երգն է կռկռում,
Մարդ, անասուն տուն ու բնից
Ծերուկ հյուրին են սպասում:

вторник, 10 октября 2017 г.

Օզոնային շերտ


Օզոնային շերտը Հայտնաբերվել է ֆրանսիացի գիտնականներ Շարլ Ֆաբրիի և Անրի Բուիսսոնի կողմից 1913 թվականին։

Հայաստանում Օզոնային շերտի ուսումնասիրությունները կատարվել է 2000 թ-ին :
1999 թվականից ՀՀ-ն անդամակցում է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի համաձայնագրին :

Օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրներից է։ Եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը չդադարի, ապա դրա հետևանքները մարդկային հասարակության համար աղետալի կլինեն։


пятница, 6 октября 2017 г.

անգլերեն

Առ. Վիճակ և շարժում ցույց տվող բառեր
Շարժում`
  1. I walk my dog.
  2. I eat my breekfast.
  3. I read intersting book.
  4. You run with me.
  5. -Let’s go school
Վիճակ`
  1. I love my mother and father.
  2. I hate jele.
  3. You know my secrets.
  4. I like ice-cream with banana.
  5. I seem thet my dreand is strange.

среда, 4 октября 2017 г.

Գազերի և նավթի մասին տեղեկություն

Գազերի և նավթի մասին տեղեկություն



Ինչպես են շարժվում ավտոմեքենաները, ավտոբուսները, ինքնաթիռները, որտեղից է գալիս տոկը, ինչպես են եփում ուտելիքը և ինչպես է գալսի ջուրը: Այսօր մենք կխոսենք հանածո վառելիքների մասին: Ինչ է ածուխը, գազը և նավթը: Կենդանիների մնացոթները ընկնում են ջրի հատակին և մնում այնտեղ: Նրանք ժամանակի ընթհացքում դառնում են…

Ֆիզիկական և քիմիական փորձեր

Ֆիզիկական և քիմիական փորձեր

Քանի որ, մենք անցնում ենք ֆիզիկական և քիմիական երևույթներ, մենք կատարեցինք 2 փորձ`​ մեկը քիմիական, մյուսը` ֆիզիկական:
Ֆիզիկական փորձ
Մենք խառնեցինք ջուրը և աղը: Ստացված լուծույթից փորձեցինք ստանալ սկզբանայութերը: Դա մեր մոտ ստացվեց:
Պատճառ` Մենք կարողացանք ստացված նյութը դառձնել սկզբնականը`գոլոշիացման մեթոդով, քանի որ մեր լուծույթի քիմիական կազմը նույնն էր մնացել, միայն տեսքն էր փոխվել:
Քիմիական փորձ

Մենք փորձեցինք շաքարը այրել: Այրելուց հետո առաջացավ ածուխ, որը նոր նյութ էր: Բայց մենք նրան չկարողացանք դառձնել սկզբնականը:
Պատճառ`մենք չկարողացանք ստացված նյութը դառձնել սկզբնականը, որովհետև նրա քիմիական կազմը փոխվել էր:

Թարգմանություն 2

Однажды молодой человек спросил у суфия:
— Как мне измениться?
— Ты — это ты. Ты так же можешь изменить себя, как и убежать от своих ступней, — ответил суфий.
— Значит, ничего нельзя сделать? — разочаровался молодой человек.
— Можно. Понять и принять это.
— Как же я изменюсь, если я приму себя?
— А как ты изменишься, если не примешь? То, что не принимаешь, невозможно изменить; это можно лишь подавить.
               


                                                                Թարգմանություն
.
Մի օր իմաստունի մոտ եկավ մի մարդ և խնդրեղ սովորեցնել նրան հասնել հաջողությունների իր կյանքում:
Իմաստունը համոզեց նրան մտնել ջրով լի տակառի մեջ և սուզվել գլխով:
Հետո իմաստունն ամբողջ ուժով պահում էր նրա գլուխը ջրի տակ, այնպես որ նա չէր կարողանում բարձրանալ:
Այսպես ամբողջ ուժով նա վեր կացավ, հախթահարելով դիմադրությունը և շնչեց:

-Ինչ էիր դու ուզում, երբ հախթահարում էիր իմ դիմադրությունը,-հարցրեց իմաստունը:

‘-Շնչել,-ասաց աշակերտը:
-Իսկ, ուրիշ ոչինչ:
-Ոչինչ:
-Դրանում է կայանում ձկտման ուժը: Կարողանաս այդպես ուզել հաջողություն, կկարողանաս նրան հասնել:

4 հոկտեմբեր

1. Տեքստը  համաոոտ փոխադրի´ր
 մի փադիշահ  : փադիշահն տեսնում է՝ մի ծերու: Նա մոտենում է և զարմացած հարցնում.
— Ո՜վ  ալևոր,  ինչո՞վ ես զրաղված: Հանգստանալուդ  ժամը  հասել է,  դու  աշխատում ես: ապրե´ս,ծառը պտուղ տա:
-Ո՜վ  տեր, չէ´ որ  օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի  պտուղները: Բայց  ապրելու հույս կա, այն օրը, որ սկսի պտուղ տալ:
Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը,  նրան դրամով  լի քսակ է տալիս:
- տեսնո՞ւմ ես՝ ծաոն  պտուղ է տաիսլ:
Փադիշահր ծիծաղում  էլի մի քսակ է տալիս ծերունուն:
- մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս,  իմ տնկին՝ երկու անգամ:
 կատակն ավելի է դուր գալիս փադիշահին:  ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում .
-Գնա´նք, թե չէ՝ այս ծերունու մոտ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:
2.Վերնագրիր առակը:
Կատակասեր Ծերունին
3.Ի°նչ հետևություննե´ր կարող ես անել առակից:
խելքը իշխաության հետ կապ չունի:


                                                              Կատակասեր Ծերունին
Լինում է չի լինում, մի փադիշահ  է լինու մ: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.
— Ո՜վ  ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:
-Ո՜վ  ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս կա, մինչև այն օրը, որ ծառն  սկսի պտուղ տալ:
Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:
-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:
Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերունուն:
-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:
Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցներին.
-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ՝ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:

понедельник, 2 октября 2017 г.

22 սեպտեմբեր



                                                                       Պատերազմ
Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։
Միսս Գամման ասաց, ոո մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։
Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայիր։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։
Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի:
Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարչին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խարբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։
Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։
Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.
— Ես կայզերի գլուխը կկոտրեմ։
Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։
Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնատեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածտւթյունը և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու:
Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։
Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:
Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացիյ: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանն ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ոլւ ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։
Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։
— Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։
Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:
Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.
— Դու գերմանացի՞ ես։
Հերմանն ասաց.
— Այո:
Ւնչ-որ մեկը հարցրեց.
— Դու ատո՞ւմ ես կայզերին։
Հերմանն ասաց.
— Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։
Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։
Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.
— Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։
Եվ նա բղավեց.
— Ոչ, ես ձեզ եմ ատում։
Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։
Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.
— Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։
Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.
— Ի՞նչ:
Ես մի անգամ էլ հարցրի.
— Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։
Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:
— Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատումղ եմ:

Թարգմանություն

однажды молодой чеcccловек спросил у суфия:
— Как мне измениться?
— Ты — это ты. Ты так же можешь изменить себя, как и убежать от своих ступней, — ответил суфий.
— Значит, ничего нельзя сделать? — разочаровался молодой человек.
— Можно. Понять и принять это.
— Как же я изменюсь, если я приму себя?
— А как ты изменишься, если не примешь? То, что не принимаешь, невозможно изменить; это можно лишь подавить.




Մի անգամ մի երիտասարդ հարցրեց փիլիսոփային.
— Ինչպե՞ս  փոխվեմ:
— Դու՝ դու ես: Դու չես կարող քեզ փոխել ճիշտ այնպես, ինչպես չես կարող փախչել այն աստիճանից, որին հասել ես:
— Ուրեմն, ոչինչ չի՞ կարելի անել,- հուսահատվեց երիտասարդը:
— Կարելի է. հասկանալով և ընդունելով քո այդպիսին լինելու իրողությունը:
— Ինչպե՞ս ես կփոխվեմ, եթե ընդունեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ:
— Իսկ ինչպե՞ս կփոխվես, եթե չընդունես քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Այն, ինչ չես ընդունում, անհնար է փոխել: Այն կարելի է միայն տրորել, ոչնչացնել:
Թարգմանությունը ռուսերենից՝ Կարինե Մանուկյանի






воскресенье, 1 октября 2017 г.

Մաթեմատիկա

1         քառակուսի մետր տարածքը կանաչապատելու համար 1 գրամ խոտի սերմ է հարկավոր: 100 մետրր երկարությամբ և 64 մետր լայնությամբ դաշտը կանաչապատելու համար քանի՞ գրամ խոտի սերմ է հարկավոր:
                           Լուծում
  100x64=6400
                                                                                                                                      Պատ6400 Գ
2. Ո՞ր պատկերի բոլոր կողմերն են իրար հավասար:

 Պատասխան աստղ
111111
111111
3. Մեկ ֆունտ ստերլինգը 1,52 դոլար է:  40 ֆունտ ստերլինգը քանի՞ դոլար կլինի:
                1,52x40=60.8
111
4. Հնարավո՞ր է այսպիսի բան ոչ
111
5. Գազարագույն շրջանակներից ո՞րն է ավելի մեծ 2.
111
6. Ամեն զույգ օրին Կարենը ուտում է 2 խնձոր, իսկ ամեն կենտ օրին՝ 3: Ապրիլ ամսվա մեջ քանի՞ միրգ է Կարենը ուտում: Պաասխան 75
(3+3+3+3+3+3+3+3+3+3+3+3+3+3+3)+(2+2+2+2+2+2+2+2+2+2+2+2+2+2+2)
beautiful autumn harvest in baskets and leaves isolated on
7. Անգլերեն այբուբենի մեջ քանի՞ սիմետրիկ (համաչափ) տառեր կան:
111
AIMTUVWX
Պատ.՝8
8. Ո՞ր պատկերը ունի չորս սիմետրիայի առանցք:3.
111111111
9. Սովորողը ունի երկու վերնաշապիկ (սև և սպիտակ), երկու շալվար (սև և սպիտակ) և երկու գլխարկ (սև և սպիտակ):  Քանի՞ տարբեր ձևերով սովորաղը կարող է հագնվել: Պատասխան 8
111
10. Փոքրիկ կարմիր գնդակը պատկերի մեջն է, թե՞ դրսում:Համ դուրսա համ մեջ է
111