среда, 11 октября 2017 г.

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇՆԱՆ ՄԱՍԻՆ

    ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇՆԱՆ  ՄԱՍԻՆ

Համո Սահյան «Ուշ աշնան երգը»
Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան...
Մնացողները կծիկեն դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:





ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ-ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրևՍտվերներն անձև
Դողում են դանդաղՊաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին

Անձրև է, աշունԻնչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն

ԱՇՈՒՆ

Դաշտ ու այգի դեղին հագան,
Ծառ ու ծաղիկ մերկացան,
Թռչունները երամ-երամ
Մեր աշխարհից հեռացան:
Օրը մռայլ, ցուրտ ու տխուր,
Բարակ անձրև է մաղում
Մեգն է պատել դաշտ ու բոլոր,
էլ մարդ չկա դաշտերում:
Չար ագռավը ծառի վրից
Ձմռան երգն է կռկռում,
Մարդ, անասուն տուն ու բնից
Ծերուկ հյուրին են սպասում:

Комментариев нет:

Отправить комментарий