четверг, 3 ноября 2016 г.

Տորք Անգեղ


Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա էր, որին տգեղության պատճառով Անգեղյա են կոչել։ Նա ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակել։ Պոնտոսի ափին հարձակվել է թշնամի նավերի վրա, բլրաչափ ժայռեր է պոկել, նետել նրանց ետևից, և առաջացած ջրերի ալեկոծումից նավերը խորտակվել են կամ հեռուները մղվել։
1-րդ տարբերակ Տորք Անգեղի անվան մեջ զուգակցվել է երկու դիցանուն՝ հողմն ու ամպրոպը մարմնավորող հին փոքրասիական Տարու, Տարքու, Տուրգու կամ Տրգա աստծու և հին հայոց Անգեղ աստծու անունները։ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ շումերաաքքադական Ներգալ աստծու անունը փոխարինված է Անգեղով։ Վերջինիս պաշտանմունքի վայրը, ըստ երևույթին, եղել է Մեծ Հայքի նշանավոր Անգեղտուն գավառը, որի կուսակալ է նշանակվել, ըստ Մովսես Խորենացու, Տորք Անգեղը, և սրանից էլ ծագել է իշխանական տոհմանունը՝ Անգեղ տուն։ Տորքի «Անգեղեա» մակդիրը Խորենացու ժամանակ ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև տգեղ, մինչդեռ այն նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան։ Ելնելով դիցանվան երկրորդ ձևից՝ Տուքր, ինչպես նաև Սեբեոսի մի վկայությունից, գտնում են, որ հնում Տորք Անգեղը ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև Անգեղ աստծու տուրք, այսինքն՝ Անգեղի տված պարգև։
2-րդ տարբերակ Այդ հրեշտակը Խորենացու յիշատակած Տաւրոսի Անգեղն է, Տաւրք-Տօրք Անգեղը։ Նրա ժառանգներն են եղել Հայոց Անգեղ տան նախարարները (Համեմատել անգլ. angel=հրեշտակ)։ Նրանց խորհրդանիշն է եղել անգղ թռչունը, քանզի եղել են կորաքիթ (եւ ոչ թէ «տափակաքիթ», ինչպէս նկարագրում է Խորենացին), եւ ֆիզիկապէս սաւառնելու ունակութեամբ։ Հրեշտակի տօհմը գոյութիւն է ունեցել նախքան Ադամն ու նրա սերունդները։ Առասպելներից ոմանք յայտնում են, թէ նրա՛նք («աստուածներ» կոչուածներն) են արարել Ադամին ու Եւային։ Ադամորդիները նրանց կոչել են «Աստուծոյ որդիներ», քանզի մարդկանց սովորեցրել են լեզու եւ զանազան գիտութիւններ։ Կոչուել են նաեւ «հսկաներ»՝ մարդկանց համեմատ լինելով բաւականին բարձրահասակ ու հուժկու (3-4 եւ աւելի մետր հասակով, Դինոզաւրների ժամանակակիցները)։ «Աստուածաշունչ մատեան»-ը նրանց անունով կոչուել է «Եւանգել» (արաբ. «Ինջիլ»), ինչը մատնանշում է դրա բուն ակունքը՝ Անգեղ տունը։ «Եւանգել»-ի «Եւ»-ը ցոյց է տալիս «զոյգ անգել»-«զոյգ հրեշտակ», որոնցից մէկը բարեգործն է, իսկ միւսը՝ չարագործը, գլորուածը։ Հետեւաբար «Եւանգել»-ը ներկայացնում է Աստուածաշնչի երկու մատեանները միասին, իսկ արաբական «Ինջիլ»-ը՝ միայն նոր կտակարանը, բարի հրեշտակի կտակը։ Ի հաստատումն Ադամից առաջ Անգեղների գոյութեան՝ բերենք արաբական առասպելների նոյն աղբիւրից հետեւեալը. «Հաւատաացեալներից ոմանք հարցնում են Ալի Իբն Աբի Թալէբին, թէ արդեօք Ադամից առաջ եղե՞լ են Աստծուն երկրպագող շնչաւոր արարածներ։ Նա պատասխանում է «Այո»: Անգեղ-հրեշտակների տան մասին Սեբէոսն ասում է.

Комментариев нет:

Отправить комментарий