понедельник, 6 февраля 2017 г.

Բարեկենդան

barekendanԲարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:
Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդը ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր:
Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:
Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշվում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։
Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:
(բառացի՝ բարի կենդանություն, ուրախություն), գլխավոր շաբաթապասերին նախորդող շաբաթ օրը։ Եկեղեցին այդ օրը քահանայական դասին և հավատացյալ ժողովրդին արտոնում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Հայ եկեղեցում օրացույցում նշվում են մի շարք բարեկանդաններ. Բարեկենդան Վարդավառի պահոց, Բարեկենդան Աստվածածնի պահոց, Բարեկենդան ս. Խաչի պահոց, Բարեկենդան ս. Գրիգոր Լուսավորչի պահոց, Բարեկենդան Առաջավորաց պահոց, Բարեկենդան Եղիական պահոց ևն։ Հայ եկեղեցին առանձնակի ճոխությամբ նշում է հատկապես Բուն Բարեկենդանը։

Комментариев нет:

Отправить комментарий