понедельник, 10 апреля 2017 г.

զատկական հաղեր

այ ժողովուրդը Հիսուս Քրիստոսի հարության տոնը միշտ մեծ շուքով է նշել և կազմակերպվել են բազմաթիվ ուրախ տոնակատարություններ: Զատիկի տոնին երիտասարդները մինչև լույս խաղում էին զատկական ամենասիրված խաղը` ձվախաղը: Ձվախաղերը տարբեր էին, սակայն ամենահայտնի ձևերը հանգում էին հետևյալին.
• Խաղում էին երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու, և որոշյալը խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երևացող սուր գագաթին: Եթե առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն, խաղընկերն իրավունք ունի դեմ տալու նաև ձվի բութ գագաթը: Եթե ջարդվում է նաև երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին:
• Մի քանի մարդկանցից բաղկացած խումբը միմյանց ետևից գլորում են իրենց ձվերը թեքության վրա և ջանում, որ այն դիպչի իրենից առաջ գլորվածներից որևէ մեկի ձվին: Այդ դեպքում նա տիրանում էր մինչ այդ գլորված բոլոր ձվերին: Այս խաղը կարող են խաղալ նաև ջարդված ձվերով:
• Երեք-չորս-հինգ մարդ միաժամանակ, նույն գծից թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի արագ և երկար է գնում` նա շահում է բոլոր գլորած ձվերը: Այս խաղը կարող են խաղալ նաև ջարդված ձվերով:
• Երկու-երեք հոգի միաժամանակ, դատավորի հրահանգով, պտտեցնում են իրենց ձվերը: Ու ձուն ամենից ավելի երկար պտտվի, նա շահում է բոլոր պտտվող ձվերը: Սկզբունքորեն այս խաղը կարող են խաղալ նաև ջարդված ձվերով, բայց եթե խաղացողներից մեկի ձուն ամբողջական է, նրա շահելու շանսերը մեծ են:

Комментариев нет:

Отправить комментарий