понедельник, 10 апреля 2017 г.

զատկական ծեսեր

Ինչպես պատրաստել զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով

Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ լցնել բրնձի մի մասը, ավելացնել չրեղենը: Կրկին լցնել բրնձի մնացած մասը, դնել յուղը, չրեղենի ու չամիչի մնացած մասը ևս ավելացնել: Եփել այնքան մինչև բրինձը եփվի, և գունագեղ փլավը պատրաստ է:

զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով






Ինչպես պատրաստել զատիկի քաղցր հաց

Խմորիչը բացել տաք ջրի մեջ, թողնել 10 րոպե: Ձուն հարել, ավելացնել շաքարավազը, աղացած բալի կորիզը, կաթը, կարագը, խմորիչը: Զգուշորեն ավելացնել 1 բաժակ ալյուր, խառնել, նորից մի բաժակ ալյուր լցնել, խառնել  20րոպե բաժակ-բաժակ լցնելով ալյուրը: Խմորիը չպետք է կպչի ձեռքերին: Խմորը բաժանել 8 հավասար մասի, գնդեր անել: Ծածկել սրբիչով, թողնել 3 ժամ: Խմորից հյուսքեր անել: Գունդը բաժանել երեք մասի, ամեն մեկը երկարացնել  30 սմ: Մի կողմից երեք խմորը իրար միացնել և հյուսել: Թողնել մի ժամ մնա: Ջեռոցը տաքացնել  175 C: Վրան քսել դեղնուցի և ջրի խառնուրդը: Վրան քունջութ ցանել: Թխել 35-40 րոպե: Ոսկեգույն դառնալուց հետո հանել սառեցնել: Կարելի է նաև չամիչ լցնել խմորի մեջ կամ հյուսելու ընթացքում որևէ միջուկ դնել:

 զատիկի քաղցր հաց





Комментариев нет:

Отправить комментарий