среда, 17 мая 2017 г.

Ազգային ավանդական խաղեր

                                                                Լախտախաղ   


Հայոց տարբեր գավառներում լախտախաղը հայտնի է եղել տարբեր անուններով՝ «Ճղլախտի», «Գծալախտի», «Կարապետ լախտի», «Գոտու խաղ» և այլն: Շրջան են գծում, որի ներսից և դրսից կանգնում են խաղացողները: Ներսի խաղացողները պաշտպանում են իրենց գոտիները, իսկ դրսի խաղացողները գոտիով փորձում են փախցնել պաշտպանվող գոտին: Եվ գոտին փախցնելուց հետո սկսում են ներսի խաղացողներին հարվածել: Ըստ պայմանի, կարելի է հարվածել միայն ոտքերին, բայց շրջանից դուրս եկողը հարվածներ է ստանում նաև մարմնին: Բավական դաժան խաղ է, սակայն մի շատ կարևոր հատկություն է զարգացնում՝ խաղացողները սովորում են հարվածները պատրաստված ընդունել:

              
                                                                      Յոթ քար

                                                                            
                                                                           Ասում են, թե երեխաները յոթ քար են խաղացել թշնամու կոտրված վահանի կտորներով: Եվ նրանց նպատակն է եղել անպայման կառուցել քանդված յոթ քարերը, այսինքն՝ ամրոցը, և թշնամուն դուրս քշել սեփական տարածքից: Իսկ ներսի խաղացողները փորձում են խանգարել, և այդպես սկսվում է պայքարը:

                                                                      Չլիկ



«Չլիկ Դաստա»։ Այսպես է ընդունված անվանել խաղը: Խաղում են փոքրիկ մի փայտի կտորով, որի երկու ծայրը սրվում է, իսկ մեկ ուրիշ ավելի մեծ փայտով հարվածում են սուր ծայրին։ Փայտիկը բարձրանում է օդ, և խաղացողը պետք է կարողանա օդից որսալով հարվածել փայտիկին. որքան հեռու՝ այնքան լավ։




                                       Բրհոփի





Մի քանի հոգի նստում են շրջանաձև՝ յուրաքանչյուրի ձեռքում մի ծայրը սրած փայտիկ (բիր)։ Մեկը բիրը տալիս է կողքինին, նա էլ նետում է, որքան կարող է հեռու։ Բիրի տերը վազում է նրա հետևից։ Այդ ընթացքում մյուսները իրենց ձեռքի բրերով՝ մինչև նրա վերադարձը, պետք է հասցնեն մոտ կես մետրանոց (մինչև ծնկները) փոս փորել։ Եթե բիրի տերը վերադառնում է և տեսնում, որ այդ ընթացքում փոսը փորել վերջացրել են, ապա պարտավոր է կանգնել նրա մեջ, որից հետո նրան թաղում են միչև ծնկները։ Թաղվածը պետք է փոսից ինքնուրույն դուրս գա։ Հակառակ դեպքում մի փայտ են անցկացնում նրա ոտքերի արանքով ու բարձրացնելով՝ հանում փոսից։




                                             Կոճի





Տղաների խաղ է։ Որպես խաղաքար՝ օգտագործվում է ոչխարի հետին ծնկահոդի ոսկորը՝ ճանը։
Ճանի կողմերն ունեն իրենց անվանումները. փոսավոր կողմը՝ «գող», սրան հակառակ՝ ուռուցիկ կողմը՝ «ռանչպար», հարթ կողմը՝ թոխան, իսկ կեռմանաձև ակոսավոր կողմը՝ «էշ», «գլավին», աղա (ալչու)։ Խաղացողները հերթով գցում են ճանը, միչև որոշվեն թագավորը, գլավինը և գողը։ Ում կաճին թագավոր է կանգնում, առաջին գցողը նա է։ Հերթով գցում են ասելով. «Կոճի ջան կոճի, ես` ի՞նչ...»:
Ալչուն հաջողության, իսկ թոխանը անհաջողության նշան է: Ում գցածը ալչու կանգնեց, նա գլավինն է, ումը թոխան` խոխան՝ ծառան, ումը փոսիկ՝ գողը։ Եթե ասում են կոճին ալչու է կանգնել, ուրեմն գործերը հաջող են գնում։ Գողը պետք է անտրտունջ կատարի թագավորի հանձնարարությունը, որից հետո խաղը սկսում են սկզբից։




                                          Ճղլախտի



Այն մարտախաղ է հիշեցնում, երբ ռազմիկներն իրենց գործողություններով փորձում են գրավել հակառակորդի ամրոցը։ Լախտ կամ լախտի է կոչվում թելերից հյուսված կամ կաշվե գոտին, որ ունենում են խաղացողները։ Խաղացողների թիվը հստակ չէ։
Խաղում են պատանի, եիրտասարդ կամ միջին տարիքի տղավարդիկէ 2-20 հոգով։ Խաղացողները բաժանվում են երկու խմբի՝ հավասար ուժերով։ Նախօրոք գծում են մի կլոր շրջան, որի մեջ մտնում է մի խումբը՝ յուրաքանչյուրն իր լախտով։ Նրանք շարվում են կենտրոնից դեպի շրջագիծը։ Կենտրոնում գտնվողների խնդիրն է՝ թույլ չտալ շրջանից դուրս գտնվողներին փախցնել իրենց լախտերը։ Շրջագծից դուրս գտնվողները շրջապատում են շրջանը և ձգտում տիրանալ լախտերին։ Նրանք շրջանից ներս անցնելու, իսկ ներսում գտնվողները՝ շրջանից դուրս գալու իրավունք չունեն։ Ըստ պայմանի՝ բոլոր հարվածները հասցվում են միայն գոտկատեղից ներքև։ Ներսինները գետնին դրված իրենց լախտերը պաշտպանում են՝ մի ոտքը վրան դնելով, իսկ մյուսով ձգտում են հարվածել հակառակորդին։ Ներսում յուրաքանչյուր լախտի գրավում ստիպում է լախտի տիրոջը դուրս գալ խաղից։ Դրսինների հաղթանակը բոլոր լախտերը փախցնելն ու նրանց տերերին գերի վերցնելն է, իսկ ներսինները հարձակվող խմբի անդամներին խաղից դուրս են հանում նրանց ոտքի թաթը տրորելու միջոցով։ Միաժամանակ ներսինները փորձում են շրջանի ներսը քաշել հարձակվող խմբի անդամներից մեկին, և հաջողության դեպքում խմբերի դերերը փոխվում են։ Իսկ եթե դրսիններին հաջողվում է փախցնել լախտը, ապա լախտով սկսում են հարվածել ներսիններին։ Հարձակվող խմբի բոլոր անդամներին չեզոքացնելուց հետո պաշտպանվող խումբը վերածվում է հարձակվողի, իսկ վերջինս՝ պաշտպանվողի։


                                              Աղջիկների խաղերը.
  • Ռեզին
  • Բադմինտոն
  • Գործնագործ
  • Քարկտիկ
  • Աչք փակոցի:

Комментариев нет:

Отправить комментарий