понедельник, 22 мая 2017 г.

Արտաշատ

Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատը գտնվում է Երևան-նախիջևան-Բաքու  և Նախիջևան-Թավրիզ երկաթուղու ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմից մ.թ.ա. 176 թ.-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաք մ.թ.ա. 185 - մ.թ.120 թթ.։
Ներկայիս Արտաշատ քաղաքն ունի 25,400 բնակչություն և գտնվում է 5 կմ հյուսիս-արևմուտք պատմական Արտաշատից։
Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես Ա արքայի օրոք։ Կարթագենացի զորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են մ.թ.ա. 197 թ.-ին (ըստ Մ. Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատության) և տևում 30 տարի։ Քաղաքը կառուցվում է Խոր Վիրապի (այժմ քրիստոնեական եկեղեցի այն ժամանակ բանտ ավազակների համար)։ Քաղաքը գտնվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը, քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։

Комментариев нет:

Отправить комментарий