ԱՂԻՆ ՈՒ ՇԱՂԻն
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
Առաջադրանքներ`
- Օրվա ո՞ր պահն է նկարագրված բանաստեղծության մեջ. պատասխանդ պատճառաբանիր` դուրս գրելով համապատասխան տողերը:-Բանաստեղծությունում գիշեր է: Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։ - Դուրս գրիր պատկերները:-Երկիր քուն դրավ: Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն: Ձորում մշուշ կախ տվավ։ Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։ - Ո՞ր պատկերը քեզ շատ դուր եկավ. դուրս գրիր և նկարիր:
- Բացատրիր մոխիր ամպեր մակդիրը:
- Մեկ բառով գրիր` քուն դրավ-քնեց, փախ տվավ-փախչեց, կախ տվավ-կախվեց, ելավ վեր-բարձրացավ, տարուբեր արավ-օրորեց, ժիր եկան-ժրեցին, ցիր եկան հարդրությունները-ցրվեցին:
- Բառարանի օգնությամբ գրիր դալուկ-դժգույն, մշուշ —մառախուղ բառերի հոմանիշները:
- Շարադրիր /գրավոր պատմիր/ բանաստեղծությունը:-Երկիրը քնեց, և թռչունը թռավ:Հուզված առուն փախչեց սողուն-սողուն: Ձորում մշշուշը կախվեց: Քամին բարձրացավ վեր և արավ տարուբեր: Մոխիր ամպերը ժրեցին դալուկ-դալուկ, սարի վրա ցրվեցին: Աշուն օրը հալվեց, կյանքիս սևավոր:
Комментариев нет:
Отправить комментарий