четверг, 28 сентября 2017 г.

Մայրենի համար 19

Կարդացեք առակները և լրացրեք վերջին նախադասությունները.
Ուղևորներն ու սոսին
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:
Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:
Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր օգտվում են ուրիշների օգնությունից, բայց չեն գնահատում նրանց: Նրանց անվանում են աշնշնորհակալ:
Աղվեսն ու խաղողը
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ուրիշներին մեղադելով, թաքցնում են իրենց անկարողությունը:
Գայլերն ու ոչխարները
Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին:
Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ:
Առակը այն մարդկանց մասին է, ովքեր խորամանկության են դիմում իրենց նպատակին հասնելու համար:
Առակը նաև այն մարդկանց մասին է, ովքեր չեն հասկանում խորամանկությունը և ընկնում են փոսը:

Комментариев нет:

Отправить комментарий