четверг, 28 сентября 2017 г.

Մայրենի համար 20

Զամենայն զոր միանգամ կամիջիք՝ թէ արասցեն ձեզ մարդիկ՝ ա՛յնպէս եւ դո՛ւք արարէ՛ք նոցա:
Ուստի ամեն ինչ, որ ուզում եք մարդիկ անեն ձեզ, դուք էլ նրանց այդպես արեք: Քանի որ այս է իմաստունների օրենքը:
զամենայն- այն ամենը
կամիջիք-ցանկանաք
արասցեն-անեն
արարէ՛ք-արեք
2. Մտէ՛ք ընդ նեղ դուռն. քանի
ընդարձա՛կ է դուռն՝ եւ համարձա՛կ ճանապարհն՝ որ տանի ի կորուստ, եւ բազո՛ւմք են որ մտանեն ընդ նա: Քանի անձուկ է դուռնն՝ եւ նե՛ղ ճանապարհն՝ որ տանի ի կեանս, եւ սակա՛ւք են որ գտանեն զնա:
Մտեք նեղ դռնից, քանի որ լայն է այն դուռը և ընդհարձակ ճանապարհն, որ դեպի կորուստ կտանի: Շատ են նրանք, որ այնտեղից կմտնեն: Նեղ է այն դուռը և ճանապարհն, որ դեպի կյանք կտանի: Քիչ են նրանք, որ այն կգտնեն:
ընդ նեղ դուռն-նեղ դռնով
մտանեն-մտնում են
անձուկ-դժվար
գտանեն-գտնում են
3. Մի՛ դատիք՝ զի մի՛ դատիցիք:  Զի որով դատաստանաւ դատիք՝ դատելո՛ց էք. եւ որով չափով չափէք՝ չափեսցի՛ ձեզ: Զի՞ տեսանես զշիղ  յական եղբաւր քոյ, եւ ի քում ական զգերանդ ո՛չ նշմարես: Կամ զիա՞րդ ասես ցեղբայր քո. Թող հանի՛ց զշիղդ յականէ քումմէ. եւ ահաւադիկ ի քո՛ւմ ականդ գերա՛ն կայ: Կե՛ղծաւոր՝  հա՛ն նախ զգերանդ յականէ քումմէ, եւ ապա՛ հայեսցես հանել զշիղն յականէ եղբաւր քոյ:
Մի դատեք, որ չդատվեք: Ինչ դատաստանով, որ դատեքնրանով կդատվեք: Ինչ չոփով, որ չափեք նրանով կչափեն ձեզ: Ինչու եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, քո աչքի միջի գերանին չես տեսնում: Ինչպես կարող ես ասել եղբորդ` թող աչքիդ միջի շյուղը հանեմ, երբ քո աչքի մեջ գերան կա: Կեղծավո’ր, առաջ քո աչքի գերանը հանի’ր և նոր եղբորդ աչքի շյուղը կհաներ:
Մի՛ դատիք՝-մի դատեք
մի՛ դատիցիք-չդատվեք
դատելո՛ց էք-դատվելու եք
յական-աչքում
զիա՞րդ-ինչպե°ս
թող հանի՛ց-թող հանեմ

Комментариев нет:

Отправить комментарий